Կիևի դպրոցներում ռուսերեն այլևս չեն սովորի
Կիևի դպրոցների և մանկապարտեզների ուսումնական ծրագրերից հանվել է ռուսաց լեզուն։ Այս որոշումը հինգշաբթի երեկոյան կայացրել է Կիևի քաղաքային խորհուրդը, հայտնում է խորհրդի մամուլի ծառայությունը։
«Ներկա պայմաններում քաղաքի տարածքային համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացում ռուսաց լեզվի ուսուցումն իրականացնելը տեղին չէ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։