Թուրքիան աջակցում է Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում. Էրդողան
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում, ինչպես Բաքվի կողքին էր իր «արդար» պայքարում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Սամարղանդում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովում, գրում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է նաև ակտիվ համագործակցության թյուրքական պետությունների հետ բոլոր ոլորտներում։
«Մեր երկրները գտնվում են ռազմավարական նշանակություն ունեցող երթուղիների խաչմերուկում, այդ թվում՝ էներգետիկայի համար։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծը համաշխարհային մակարդակով ամենահաջողներից է։ Մենք հատկապես կարևորում ենք համատեղ էներգետիկ նախագծերի իրականացումը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։