Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշում կայացնի հրադադարի վերաբերյալ. ԵՄ
Ուկրաինայում հրադադարի մասին որոշումը պետք է կայացնի Կիևը; Այս մասին նշել են ԵՄ–ում, գրում է Ria.ru-ն։
«Ինչ վերաբերում է հրադադարին, մենք միշտ ասել ենք, որ որոշումը Ուկրաինայինն է։ Ռազմական տրամաբանությունը միշտ չէ, որ համընկնում է քաղաքական կամ դիվանագիտական տրամաբանության հետ։ Հակամարտություններն ավարտվում են խաղաղ բանակցություններով, հրադադարով»,- նշել են Եվրամիությունում։
Եվրամիությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել, եթե համապատասխան որոշում կայացնի Կիևը։