Պետդումայի պատգամավորի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կ. Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկանում ենք մարզպետարանից, շնորհակալություն հայտնելով ռուսաստանյան խորհրդարանական ուժերին Վայոց ձորի մարզ այցելելու և ցուցաբերած ուշադրության համար՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը առաքելության անդամներին ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման հետևանքով Վայոց ձորի մարզում ստեղծված իրավիճակը։
Այնուհետև պատվիրակության անդամները այցելել են Ջերմուկ համայնք՝ սահմանամերձ շրջաններում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով: