Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
Քաղաքականություն

Ինձ համար ակնհայտ էր ի սկզբանե, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի կամ Արցախի հետ․ Թաթոյան

Պատերազմից 2 տարի անց Կառավարության երեկվա նիստին ասվեց այն, ինչ ես պնդում եմ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Խոսքն Ադրբեջանի հետ շփման գոտիներով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իմ առաջարկի մասին է, որը Կառավարությունը հետևողականորեն անտեսում էր, իսկ երեկ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին հայտարարել է ՀՀ Կառավարության ղեկավարը՝ նշելով, որ նման առաջարկ է փոխանցվել Բաքվին (թեև հարց է, թե ինչ մանրամասներ կան):

Իմ այս մոտեցումը մեր մեծ ջանքերով անցյալ տարի անգամ տեղ գտավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ-ի հատուկ բանաձևում։

Բայց այս հայեցակարգին աջակցելու փոխարեն ՀՀ կառավարությունը (ԱԺ կառավարող խմբակցության ու նույն քաղաքական թիմի տեղական պաշտոնյաների հետ միասին) անում էր հակառակը` հետևողականորեն հերքում էր սահմանային բնակավայրերում ադրբեջանական անօրինական արարքների վերաբերյալ իմ հայտարարությունները, արդարացնում էր ադրբեջանական անօրինական տեղակայումները, թաքցնում էր խախտումների փաստերը, օրինակ՝ գողություններ, քաղաքացիների նկատմամբ սպառնալիքներ, կրակոցներ և այլն։

Հաշվի առնելով նրանց չդադարող հանցանքները մեր ժողովրդի նկատմամբ և անպատժելիության հովանավորության, թշանամանքի ադրբեջանական պետական քաղաքականության ապացույցները` ինձ համար ակնհայտ էր ի սկզբանե, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի կամ Արցախի հետ։

Այս ամենի ֆոնին ՀՀ կառավարությունը միակողմանի խոսում է խաղաղության դարաշրջանի մասին:

Ակնհայտ է, որ սա երկրի անվտանգության ապահովումը ձախողման տանող քաղաքականություն է:

Ես շարունակում եմ հիմնավորել ու պնդել, որ ադրբեջանական զինված ծառայողները, նրանց ենթակառուցվածքները պետք է հեռացվեն մեր գյուղերի ու ճանապարհների մոտից, ընդ որում` ոչ միայն ներխուժած հատվածներից։

Մեկ կարևոր բան պետք է հաշվի առնել, որ նրանց հեռացումը չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ այս կամ այն վայրը ո՞ր երկրի սահմանների մեջ է:

Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել, որ մինչ այդ մարդկանց նորմալ կյանքը, իրավունքները և անվտանգությունը վերականգնվի:

Սա է առաջնայինը և չի կարող սպասել որևէ րոպե:

Միջազգային հանրությունն այս հարցում կարևորագույն անելիք ունի, որովհետև Սյունիքում, Գեղարքունիքում, ցավոք, արդեն Վայոց ձորում սահմանների հետ կապված վիճակը սկզբունքային առումով հակասում է այն ամենին, ինչ ստեղծել ու հաստատել են այդ նույն հանրությունը:

Բայց մենք ինքներս պետք է ճիշտ աշխատանք տանենք այդ ուղղությամբ:

Սա էլ ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ իմ զեկույցը` միջազգային փորձի վերլուծությամբ, որին կցված է նաև ինտերակտիվ քարտեզ»,- գրել է Թաթոյանը։