Սոչիի ու Պրահայի հայտարարություններով Լեռնային Ղարաբաղի հարցը պատմության գիրկն է ուղարկվել. Փաշինյան
Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչու՞ չի զգում, որ այդ հարցը լուծված է: Եթե ԼՂ հարցը լուծված է, ինչու են ադրբեջանական զորքերը ԼՂ շուրջ դիրքեր տեղադրել և կրակում ԼՂ վրա: Սա շատ կարևոր հարց է, որի պատասխանը պետք է ոչ միայն Հայաստանը, այլև՝ միջազգային հանրությունը ստանա: Այս մասին Հանրայինի եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն ասում է, թե Սոչիի ու Պրահայի հայտարարություններով Լեռնային Ղարաբաղի հարցը պատմության գիրկն է ուղարկվել կամ լուծվել է:
«Պրահայից ու Սոչիից առաջ էլ էր այդ նույն արձանագրումն անում, այստեղ պետք է հասկանալ՝ որն է նրա արձանագրման տարբերությունը: Մենք ասել ենք ու ասում ենք, որ երբեք էլ ԼՂ հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել, այլ բան, որ մեր արտաքին քաղաքականությունն այս կոնտեքստն ամբողջությամբ ի վիճակի չի եղել ներկայացնել միջազգային հանրությանը», - ասաց նա՝ընդգծելով, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն:
Նրա խոսքով՝ չպետք է տրվենք գլխագրերին, այլ՝ խորանալ տրամաբանության մեջ: