Որ Հայաստանը Ղարաբաղը 2007-ին ճանաչել էր Ադրբեջանի մաս, բա էլ ի՞նչն էր բանակցում դրանից հետո. Սևակ Հակոբյան
Էս մարդուն անհրաժեշտ է հոգեբուժական հետազոտություն անցկացնել, այն էլ՝ ստիպողաբար, իրավապահների կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Yerevan Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա, մասնավորապես, գրել է. «Ես լուրջ կարծում եմ, որ էս մարդուն անհրաժեշտ ա հոգեբուժական հետազոտություն անցկացնել, այն էլ՝ ստիպողաբար, իրավապահների կողմից:
Էս մարդը որ ստախոս ա, բոլորս գիտենք: Որ ամեն բան ֆռռացնում ու մանիպուլացնում ա, դա էլ նորություն չի, բայց սա անգամ իր ասած ստերի պատճառահետևանքային կապը արդեն չի ջոկում, ինչ-որ զուգահեռ իրականության մեջ ա, ինձ թվում ա:
Այ պացիենտ, որ Հայաստանը Ղարաբաղը 2007-ին ճանաչել էր Ադրբեջանի մաս, բա էլ ինչն էր բանակցում դրանից հետո: Լավ հլը մի կողմ, Ադրբեջանը ինչ էր պայքարում, բա միջնորդ երկրները ոնց էին Ադրբեջանին ստիպում ճանաչել Արցախի ինքնորոշումը: Տարեք ստուգեք, լուրջ եմ ասում, հանաք չեմ անում»։