Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Չեմ պատրաստվում հնազանդվել տգետ «լֆիկներին» և «շմայսներին». նամակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

«Այսօր խոսքս ուղղում եմ առավելապես երիտասարդներին՝ մարդկանց, ում անվանում են անկախության սերունդ․ կախաղան հանված անկախության։ Մեր ավագ սերունդը մեզ չժառանգեց անկախություն և ազատություն՝ թողնելով մեզ այն ճահճի մեջ, որում այսօր ապրում ենք, և մենք ստիպված ենք ինքներս նվաճել մեր ազատությունը։ Ցավոք, ազատությունը դեռ ոչ մեկին չի տրվել նվեր և նաև մեզ չի տրվելու։

Ազատությունը կարելի է նվաճել միայն պայքարով և որոշ դեպքերում՝ նաև զոհաբերությամբ։ Մենք արժանի չենք ապրել նման իրականության մեջ, որտեղ տգետ և անմարդկային օլիգարխները իրենց մեր գլխին տեր ու տիրական են զգում։ Մենք մեր սեփական երկրում օլիգարխների համար ընդամենը ռեսուրս ենք, ընդամենը սպառող։ Մեր զինվորների մոտ մարդու իրավունք և ազատություն արտահայտությունները ծիծաղ են առաջացնում։

Ինձ իր նկատմամբ բռնության մեջ մեղադրող Գեղամ Խաչատրյանն իր ցուցմունքում գրել էր, որ ես դրսևորում եմ անհնազանդ վարք։ Այո, ես այլևս չեմ պատրաստվում հնազանդվել տգետ «լֆիկներին» և «շմայսներին», անմարդկային «լիսկաներին» ու «նեմեցներին», անօրեն ու թալանչի «սերժիկների» ու «սաշիկների» խաղի կանոններին և անօրեն ոստիկանների անօրինական պահանջներին։ Մեր երկրում իշխանության ներկայացուցիչը ոստիկանը կամ պատգամավորը չէ, մեր երկրում իշխանության ներկայացուցիչը քաղաքացին է։

Մենք ենք իշխանության կրողը, այլ ոչ թե ոստիկաններն ու հաստավիզ օլիգարխները։ Հերիք է հնազանդվենք այս անօրինությանն ու անմարդկային վերաբերմունքին։ Հանդուրժողականությունը, իհարկե, լավ բան է, բայց կան բաներ, որոնք հանդուրժել չի կարելի։ Չի կարելի հանդուրժել, որ մի խումբ տգետ, անօրեն և անմարդկային օլիգարխներ զավթեն մի ամբողջ ժողովրդի իշխանություն ու վարվեն այդ ժողովրդի հետ ոչխարի հոտի պես։ Չի կարելի հանդուրժել, որ երիտասարդ աղջկան փողոցում ծեծեն իր քաղաքական հայացքների համար։ Չի կարելի հանդուրժել, որ որդեկորույս մայրերին փողոցներում քարշ տան, ինչպես թուրք ասկյարներին էին քարշ տալիս հայ կանանց ու աղջիկներին։ Հանդուրժել այս ամենը կնշանակի վերածվել ոչխարի հոտի։ Մենք ոչխարի հոտ չենք։ Մենք հազարամյակների պատմամշակութային արժեքներ կրող ենք, մենք մարդիկ ենք, ովքեր կարող են անգամ այս համատարած ճահճի մեջ բարձրագույն տեխնոլոգիաների ալորտում ոտք գցել աշխարհի ամենազարգացած պետությունների հետ։

Ուրեմն՝ հանդուրժել այս ամենը չի՛ կարելի։ Հերի՛ք է նստենք տներում, դո՛ւրս եկեք փողոց, փակե՛ք ճանապարհներն ու կառավարական շենքերը, ձեր պահանջներն ու դժգոհությունները խոհանոցից հանեք փողո՛ց, օգտվե՛ք անհնազանդության ձեր իրավունքից։ Դո՛ւրս եկեք պայքարի, քանի դեռ այս տականքների խունտան վերջնականապես չի վերացրել մեր պետությունը։
Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»։