Հույս ունենք, որ Ուկրաինայի հարցով բանակցություններ կլինեն, բայց Կիևի պայմաններով. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը «Corriere della Sera» թերթի հետ զրույցում ասել է, որ Վաշինգտոնն անհամբեր սպասում է Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցություններին, սակայն Կիևի պայմաններն առաջնահերթ են։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Սմիթի կարծիքով՝ Մոսկվան, եթե ցանկանար, վաղը կարող է վերջ դնել այս հակամարտությանը։ Վաշինգտոնը հույս ունի, որ ապագայում հնարավոր կլինի բանակցային գործընթաց սկսել:
«Մեր նախագահը (ԱՄՆ, Ջո Բայդեն) հենց նոր ասաց, որ հակամարտությունը պետք է ավարտվի ինչ-որ համաձայնությամբ: Բայց մենք ցանկանում ենք, որ դա լինի նախագահ Զելենսկիի պարտավարությունը: Նա կլինի պայմանները սահմանողը: Այսինքն՝ կսահմանի սեղանի շուրջ նստելը, ներառյալ սահմանները հարգելը և ձեր գործողությունների համար պատասխանատվություն կրելը»,-ասել է Սմիթը: