Ռուսաստանը իրեն անլուրջ է պահում․ Սալիվան
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ընդգծել է, որ պատերազմի ավարտն առաջին հերթին կախված է Ռուսաստանից։ Այդ մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ, Սալիվանը նշել է, որ Մոսկվան այնքան էլ լուրջ պատրաստ չէ բանակցություններին։
«Մամուլի բոլոր հոդվածներն այն մասին, թե երբ է Ուկրաինան սկսելու բանակցությունները, անտեսում են այն փաստը, որ Ռուսաստանը, նույնիսկ վերջին 24 ժամվա ընթացքում, տարօրինակ պահանջներ է ներկայացնում իրենց գրաված տարածքների վերաբերյալ, ներառյալ այն տարածքը, որը հենց նոր թողել է», - ասաց նա:
Սալիվանի խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի Ուկրաինան ունենա զենք՝ պատերազմին մասնակցելու համար։