Իրանը թիրախավորում է Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքները․ Politico
Իրանը ծրագրում է հարձակվել Սաուդյան Արաբիայի վրա՝ հնարավոր է թիրախավորելով էներգետիկ ենթակառուցվածքները: Այս մասին գրում է Politico-ն։
«Երեկ ամերիկյան B-52 ռմբակոծիչների՝ Մերձավոր Արևելք թռչելու նպատակը Իրանին ուժ ցույց տալն էր։ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հետևում են Իրանի աճող սպառնալիքին: Նրանք անհանգստացած են տարածաշրջանում Իրանի գործողություններով, այդ թվում՝ Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարմամբ»,- ասվում է հրապարակման մեջ։