Արեստովիչն ասել է, որ Իրանը իրականում չի ցանկանում Ռուսաստանին հրթիռներ տալ
Իրանը դադարեցրել է հեռահար զենքի մատակարարումները Ռուսաստան։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Օլեքսի Արեստովիչը։
«Դիվանագիտական շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ Իրանը իրականում չի ցանկանում Ռուսաստանին հեռահար հրթիռներ տրամադրել։ Իսկ Պատրուշևը կարծես իզուր է գնացել Իրան»,- Արեստովիչի խոսքերն են փոխանցում ուկրաինական լրատվամիջոցները։
«Կարծում եմ, որ այս այցը շատ հստակ կապված էր այն փաստի հետ, որ նրանք դանդաղեցրեցին զենքի փոխանցման պայմանագրերը»,-ասել է նա։