Մեր մարզիկները վերադարձան Լիսաբոնում կայացած Կյոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունից. Տավուշի թեմ (լուսանկարներ)
Մարզիչ Արմեն Կիրակոսյանի գլխավորությամբ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանից 4 մարզիկներ մասնակցեցին Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը և տուն վերադարձան մեկական բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներով: Այս մասին գրում է Տավուշի թեմը:
Գոռ Կիրակոսյանը, ով նաև մեր ՏաՈւժ դպրոցներ / TaUzh Schools ՏաՈւժ Նոյեմբերյանի աշակերտ է, դարձել է չեմպիոն և Հայրենիք բերել ոսկե մեդալ:
Վերադառնալուց հետո մարզիկները՝ մարզիչի գլխավորությամբ, գնացել են Սրբազան Հոր օրհնությունը ստանալու:
«Երբ որևէ առաջնությունում ձեր շնորհիվ բարձրանում է Հայաստանի դրոշը, երբ դուք դրոշը վեր եք վարձրացնում, դուք ամբողջ Հայաստանն եք ձեր ուսերին կրում այդ պահին»,-ասել է Բագրատ Սրբազանը: