Ռուսաստանը հզոր պետություն է. Արևմուտքը հարձակվում է, Ռուսաստանը` դիմադրում․ Էրդողան
Ռուսաստանը սովորական պետություն չէ, այն հզոր պետություն է, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
«Իհարկե, Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, գրեթե անզուսպ հարձակվում է Ռուսաստանի վրա։ Այս ամենի դիմաց Ռուսաստանը, բնականաբար, դիմադրում է։ Մենք նաև փորձում ենք պարզել, թե ինչպես կարող ենք այստեղից խաղաղության միջանցք բացել։ Մենք կարծում ենք, որ դրա համար լավագույն ճանապարհը կարող է լինել երկխոսությունից դեպի խաղաղություն»,- ասել է Էրդողանը: