Նիդեռլանդները 110 մլն եվրո է հատկացնում Ուկրաինային
Նիդեռլանդները լրացուցիչ 110 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային, ասել է Նիդերլանդների միջազգային առևտրի և զարգացման համագործակցության նախարար Լիսի Շրեյնեմախերը։
«Միջոցները կուղղվեն կացարանների կառուցմանը, ջրի խողովակների և տների վերանորոգմանը, ինչպես նաև գազի, սննդի և էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը»,- ասվում է փաստաթղթում։
«Միջոցների մի մասն ուղղակիորեն ուղղվելու է Ուկրաինայի վնասված էլեկտրացանցը վերանորոգելու համար», - ասել է Շրեյնեմախերը: