Իրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»
Քաղաքականություն

Մարդ որքան ազգադավ պիտի լինի, որ որ խոսի 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրի մասին ու կառչի դրա դրույթներից ընդամենը մեկի վրա` դավաճանական ուղեգծի. պատմաբան

«Մարդ որքան ազգադավ և, ամենակարևորը, անամոթ պիտի լինի, որ որ խոսի 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրի մասին ու կառչի Հռչակագրի դրույթներից ընդամենը մեկի վրա, ըստ որի՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Գրել է ֆեյսբուքյան իր էջում պատմաբան Վահե Սարգսյանը:

«Նկատեցի՞ք՝ կառչում է հենց այն կետից, որը համահունչ է Արցախի հանձնման դավաճանական ուղեգծին: Այնինչ, նույն Հռչակագրի՝ վերոհիշյալ դրույթին նախորդող կետում հստակ նշված է, որ ԱՊՀ երկրների միջև հարաբերությունները պետք է զարգանան նաև ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա:

Բայց այս դրույթը բոլորովին չի հիշատակվում վերջինիս կողմից, այդ թվում՝ վերջին քառակողմ, եռակողմ ու այլևայլ ձևաչափերի հանդիպումների հայտարարություններում, քանզի Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով անձը գործում է ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի և սպասարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը:

Ավելին՝ ՀՀ վարչապետի դերում հանդես եկող Նիկոլ Փաշինյան կոչված անձը, հիշատակելով Ալմա-Աթայի Հռչակագրի՝ իրեն (իմա՝ Ադրբեջանին) ձեռնտու կետը, խոսում է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից Հռչակագրի (իրականում վավերացվել է ԱՊՀ ստեղծման Մայր փաստաթուղթը՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի Համաձայնագիրը, իսկ դեկտեմբերի 21-ին ընդունված Ալմա-Աթայի Հռչակագիրը հիմնված է Համաձայնագրի վրա) վավերացման փաստի մասին և, ուշադրություն, կրկին անամոթաբար թաքցնում է ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագիրը վավերացնող՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. փետրվարի 18-ի որոշման բովանդակությունը, որտեղ բերված մի շարք կարևորագույն վերապահումներով՝ «տարածքային ամբողջականության ճանաչում և հարգում» ձևակերպման հետ մեկտեղ ոչ միայն լիարժեքորեն ամրագրվել է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը, այլև ԱՊՀ լիարժեք անդամ դառնալու հնարավորություն է ընձեռվել ԼՂՀ-ին, որը սահմանված կարգով և ժամկետներում արդեն իսկ անցկացրել էր անկախության հանրաքվե:

Անամոթությունն ու իրերը գլխիվայր շուռ տալու արվեստն այնպիսի աստիճանի են գլուխ բարձրացրել Նիկոլ Փաշինյանի մոտ, որ վերջինս, օրը ցերեկով չընդունելով, տրորելով, բռնաբարելով կամ պարզապես սպանելով ՀՀ Գերագույն խորհրդի վերոհիշյալ որոշումը, վերազանցելով իր լիազորությունները և շրջանցելով այնտեղ տեղ գտած պատմական նշանակության կարևորագույն վերապահումները, համարձակվում է սուրբ և օրինապաշտ ձևանալով՝ հայտարարել, թե, իբր, ինքը չի կարող չընդունել ՀՀ օրենսդրությունը (իմա՝ Գերագույն խորհրդի նշյալ որոշումը): Ասում է. «Երբ որ մենք ասում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիր, գիտե՞նք՝ ինչի մասին ենք խոսում։ Այսօր այդ փաստաթուղթը հանդիսանում է մեր օրենսդրության մաս։ Դա վավերացվել է ՀՀ գերագույն խորհրդի կողմից՝ 1992 թվականի փետրվարին: Եթե հիմա ես ասեմ, որ ես չեմ ընդունում Ալմաթիի հուշագիրը, կնշանակի, որ ես ասում եմ՝ ՀՀ օրենսդրությունը չեմ ընդունում»:

Իհարկե, կարող էինք և չանդրադառնալ այս ամենին՝ հաշվի առնելով գերագույն անամոթի, պաթոլոգիկ ստախոսի ու ազգակործան պատուհասի վերջին 4 տարիների վարքագիծը, բայց երբ այս կապկումների զոհ է դառնում Հայրենիքը, պետականությունը, անհնար է լռելը…»