Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
Քաղաքականություն

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Բրյուսելում խոսել է ադրբեջանական վերջին ագրեսիան հասցեական դատապարտելու ու պատերազմի հետևանքները վերացնելու մասին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եվրոպական երկրներ իր աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵԽ պատգամավորներ, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևի, Հայաստանի հետ Եվրոպական խորհրդարանի բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի և Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Ռոբերտ Հայշելի հետ, ով հանդիպմանը մասնակցում էր քաղաքական խմբի ղեկավարության անունից։ Այս մասին հայտնում են ՀՅԴ-ից:

Հիշյալ հանդիպումների ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը բարձրացրել է Ադրբեջանի կողմից 2020 թ․ սանձազերծված պատերազմի հետևանքների վերացման անհրաժեշտությունը, խոսել ադրբեջանական վերջին ագրեսիան հասցեական դատապարտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ԵՄ ղեկավար կառույցների կողմից հակամարտող կողմերի միջև հավասարություն դնելու քաղաքականությանը վերջ տալու անհրաժեշտության մասին։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին՝ Տեր-Խաչատուրյանը կարևորել է Արցախի անկլավացման բացառումը և նկատել, որ այդ գործընթացը չպետք է սպառնա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, և դրա արդյունքում Արցախը չի կարող համարվել Ադրբեջանի մաս, որպիսին երբեք չի եղել անկախ Ադրբեջանի պատմության մեջ։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը եվրոպացի գործընկերներին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում ՀՀ իշխանությունների մոտեցումների անընդունելի լինելը՝ հատկապես երբ դրանք ուղեկցվում են Հայաստանին պարտադրվող նախապայմաններով։

Առանձնապես կարևորվել է ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների առավել զարգացման անհրաժեշտությունն ինչպես համաեվրոպական մակարդակում՝ ի դեմս Եվրոպայի սոցիալիստական կուսակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ համագործակցության, այնպես էլ եվրոպական երկրներում գործող սոցիալիստական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ։