Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Պեմզաշենը ցնցված է երիտասարդ մոր և երեխաների դաժան սպանությունից (տեսանյութ)

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում սուգ է։ Ամբողջ գյուղը հավաքվել էր գյուղամիջում՝ վերջին հրաժեշտը տալու նոյեմբերի 9-ին սպանված 31-ամյա Զարինեին, նրա 12-ամյա դստերը և 8-ամյա որդուն։

Սգո սրահի մուտքի մոտ կողք կողքի դրված են մոր և երեխաների դագաղների սպիտակ կափարիչները: Դրանց կողքին հերթով դասավորված են ծաղկեպսակները, թե մեծերի, թե փոքրերի կողմից։ Երեխաների դասընկերներն էին իրենց կողմից ծաղկեպսակներ դրել։

Տարածքում հերթապահում են շտապօգնության մեքենաները, նաև ոստիկանները։ Փողոցում հավաքված մարդիկ լուռ սգում են ու չեն համակերպվում կատարվածի հետ։

Համագյուղացիներից Էմմա Սաղոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Զարինեից ոչ մի վատ բան չեն տեսել, համեստ, շնորհքով աղջիկ էր։ Պատմում է՝ երբ մահվան լուրը տարածվել է, մտածել են՝ գազի արտահոսք է եղել, որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ նման դաժանությամբ սպանություն կարող էր տեղի ունենալ. «Սկզբից, որ իմացանք լուրը, ցնցված էինք։ Առաջին խոսակցությունը եղավ, ասացին՝ տունն են մահացած գտել, մտածեցինք՝ երևի գազի արտահոսք է եղել, դրանից են խեղդվել։ Հետո նոր այդ դաժան լուրն ի հայտ եկավ։ Սաղ գեղով շոկի մեջ ենք, առաջին դեպքն է, որ գյուղում այսպիսի դեպք պատահեց։ Չգիտենք՝ հետևանքներն ի՞նչ կլինի, հանցագործին կգտնե՞ն, չե՞ն գտնի․․․ Ժողովուրդը վախեցած է, ով դուռ չէր փակում, հիմա դուռը փակում են։ Երիտասարդ հարսները, որ տղամարդիկ դուրսն են, անգամ ցերեկն են դռները փակում»։

Պեմզաշենի բնակիչներից Էմմա Սերոբյանն էլ, որ շուրջ 40 տարի աշխատել է «Հայփոստ»-ի Պեմզաշենի մասնաճյուղում, ասաց՝ գյուղացիներին՝ մեծից փոքր լավ է ճանաչում, այդ թվում՝ նաև Մելիքսեթյաններին․«Զարինեի ամուսինը՝ Սևակ Մելիքսեթյանը, շատ համեստ, շատ շնորհքով․ գյուղում այդպիսի մարդ չկա, որ իրենից դժգոհ լինի, կամ ինքը մեկին վնաս պատճառած լինի, շատ լավ տղա է։

Շոկի մեջ ենք, այդպիսի բան չկա, որ մտածես՝ այս բանի համար ընտանիքը վերացրեցին, իրենք այդ տեսակը չէին։

Իրավապահները թող աշխատեն, գտնեն ու տան ժողովրդի դատին, օրենքը չդատի, տան գյուղացիների դատին, գյուղացիք թող իրենց դատն անեն․․․»։

Գյուղի կենտրոնում երկար լռությունը խաթարվում է քահանայի հուղարկավորության արարողակարգից և կանանց լացի ձայներից։

Երիտասարդ մորն ու մանկահասակ երեխաներին սգո սրահից դուրս են բերում համագյուղացիները։ Սկզբից 8-ամյա Սարգսի մարմինն է, այնուհետև՝ 12-ամյա Կարինեի, և վերջում երիտասարդ մոր՝ Զարինեի։ Նրանց ետևից հարազատների օգնությամբ մի կերպ քայլում է ընտանիքի հայրը։ Թափորը շարժվում է Պեմզաշենի գերեզմանատուն։

Իսկ այդ ողջ ընթացքում Մելիքսեթյանների տունը շարունակում էր մնալ ոստիկանների հսկողության տակ, պարանին մնացել էր Զարինեի կախած լվացքը՝ երեխաների շորերը։