Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Քննարկվել են մի շարք հարցեր՝ շեշտը դնելով քաղաքական, առևտրատնտեսական, այդ թվում՝ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման վրա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանի և Իրանի համապատասխան գերատեսչությունների միջև կապերը կակտիվացվեն։
Պետությունների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները Ռուսաստանի և Իրանի գերատեսչությունների միջև։