Կայացել է Նարեի եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
Մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը:
Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: