Մակրոնն աջակցել է Թուրքիային` Ստամբուլի ահաբեկչությունից հետո
Ֆրանսիան ցավակցություն է հայտնում Թուրքիային Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մեր ազգի համար այս խորհրդանշական օրը, երբ մենք հիշում ենք 2015 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին, թուրք ժողովուրդը ապշած է Ստամբուլում տեղի ունեցած հարձակումից»,- գրել է Ֆրանսիայի ղեկավարը Twitter-ում։
«Մենք կիսում ենք թուրք ժողովրդի ցավը և աջակցում ենք նրան ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Մակրոնը։
Թուրքիային աջակցության և համերաշխության խոսքեր է հայտնել նաև Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։