Իրանում առաջին մահապատժի որոշումն է կայացվել ցուցարարի նկատմամբ
Իրանում դատարանն առաջին մահապատիժն է կայացրել հակակառավարական ցույցերի մասնակցի նկատմամբ։
Նա մեղավոր է ճանաչվել Թեհրանում վարչական շենքը հրկիզելու եւ անկարգություններ կազմակերպելու մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Դատարանի որոշումը դեռ կարող է բողոքարկվել, հայտնում է Euronews-ը։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով կոչ էր անում օրինակելի պատիժ սահմանել ցույցերին մասնակցելու համար։ Պատգամավորները հայտարարեցին մահապատժի անհրաժեշտության մասին։