Իսրայելը հարվածներ է հասցրել Ռուսաստանի և Իրանի կողմից օգտագործվող օդանավակայանին. կան զոհեր
Նոյեմբերի 13-ին Հոմսի մերձակայքում հարձակման է ենթարկվել ռուս և իրանցի զինվորականների կողմից օգտագործվող օդանավակայանը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայում ռազմական աղբյուրին։
Վերջին երեք տարիների ընթացքում ռուս զինվորականները զգալիորեն արդիականացրել են թռիչքուղին և ստորգետնյա օբյեկտները, այդ թվում՝ ինքնաթիռների ապաստարանը։
Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է Հոմս քաղաքից 38 կիլոմետր դեպի հարավ-արևելք գտնվող Աշ-Շայրաթ օդանավակայանին։ SANA-ն, վկայակոչելով բանակում իր աղբյուրները, հայտնում է, որ հարձակման հետևանքով երկու զինծառայող է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Խոսվում է նաև գույքային վնասի մասին։