ԱՄՆ-ն Ուկրաինային հորդորել է մտածել Ռուսաստանի հետ բանակցություններում իրատեսական դիրքորոշումների մասին
Սպիտակ տան խորհրդական Ջեյք Սալիվանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին Կիևում, ամերիկացի քաղաքական գործիչը հորդորել է ուկրաինական կողմին մտածել Ռուսաստանի հետ բանակցություններում իրատեսական պահանջների և առաջնահերթությունների մասին։
The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրում է, որ Սալիվանը նաև խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահի թիմին բանակցությունների համար կառուցողական պահանջներ մշակել, այդ թվում՝ վերանայել Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու նպատակը։
«Վաշինգտոնը հասկացրել է Ուկրաինային, որ Կիևը պետք է առնվազն բաց լինի բանակցային գործընթացի համար», - ասվում է WSJ հոդվածում: Աղբյուրը մեջբերել է նաև Սալիվանի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ի խնդիրը ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերի որակյալ ռազմական աջակցությունն է. դիրքորոշում բանակցային սեղանի շուրջ»։