Լատվիայի նախագահը կոչ է արել ստեղծել Ռուսաստանի համար հատուկ տրիբունալ
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը պաշտպանել է հատուկ տրիբունալի ստեղծման գաղափարը՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հետաքննելու համար։
Deutsche Welle-ն հայտնում է, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 13-ին, Գերմանիայի Բունդեսթագում ելույթ ունենալով Վշտի ազգային օրվա կապակցությամբ, Լևիցը համաշխարհային հանրությանը կոչ է արել հետաքննել և իրավական գնահատական տալ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի։
Լևիտսը միջազգային իրավունքի բաց է անվանել այն փաստը, որ Ուկրաինա ռուսական ներխուժման հետաքննությունը դեռևս չի մտնում որևէ միջազգային դատարանի իրավասության մեջ։ Քաղաքական գործչի կարծիքով՝ իրավական տեսանկյունից հատուկ տրիբունալի ստեղծումը հնարավոր է, դրա համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք։