Ռուսաստանը զորքեր է հավաքում Մելիտոպոլի մոտ. Ուկրաինայի գլխավոր շտաբ
Ռուսներն ուժեղացնում են իրենց զորքերը Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի գրավված Մելիտոպոլի մոտ և կրճատում անձնակազմի թիվը Խերսոնի շրջանի օկուպացված բնակավայրերում։ Այս մասին ասված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի երեկոյան ամփոփագրում։
Մելիտոպոլի երկայնքով ամրություններ են կառուցվում։ Քաղաքացիներին արգելվում է մոտենալ օդանավակայանի տարածքին։
Ռուսաստանի Դաշնության կողմից գրավված Խերսոնի շրջանի Կախովկա, Տավրիյսկ և Նովայա Կախովկա բնակավայրերում ռուս անձնակազմի նվազում է նկատվում, պարեկային խմբերը շարժվում են փողոցներով։