Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ են վարում Թուրքիայում
Նոյեմբերի 14-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, հայտնում է «Կոմերսանտ»-ը:
Նշվում է, որ դրանց մասնակցում է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Բանակցությունների մանրամասներն ու նպատակը դեռ անհայտ են։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Անկարայում բանակցությունների մասին տեղեկատվությունը։