Մակրոնը կոչ է արել շարունակել երկխոսությունը Պուտինի հետ
Երկրները պետք է շարունակեն երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ֆրանսիայի ղեկավարը պնդում է Մոսկվայի հետ երկխոսությունը պետք է պահպանել։ Նա կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ջանքերը, որպեսզի Ուկրաինայում հակամարտող կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։