Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է Արարատ Միրզոյանին՝ «Շնորհակալություն»
Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ցավակցական թվիթին:
Հիշեցնենք, որ Միրզոյանը գրել էր, որ իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Չավուշօղլուն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել՝ «Շնորհակալություն ցավակցական հաղորդագրության համար»,- գրել է թուրք դիվանագետը:
