Խերսոնի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի զենքերով լի պահեստ է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները Խերսոնի շրջանի Լվովո գյուղի մոտ ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի զենքի և զինտեխնիկայի պահեստ։ Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ հաղորդագրությունը հրապարակվել է գերատեսչության Telegram ալիքում։
Բացի այդ, Խարկով քաղաքի մոտ ոչնչացվել է ուկրաինական ռազմական տեխնիկայի վառելիքի պահեստարան։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ հատուկ գործողության սկզբից ռուս զինվորականները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 333 ինքնաթիռ և 176 ուղղաթիռ, 388 զենիթահրթիռային համակարգ, Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 6993 տանկ և այլն։