ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության են եկել Իրանից 31 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցների շուրջ․ DPA
Եվրամիության արտգործնախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել Իրանից նոր անձանց և կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին հայտնում է DPA-ն։
«Մենք նոր պատժամիջոցներ ենք ընդունել»,-Twitter-ում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը:
Նա պարզաբանել է, որ սահմանափակումները վերաբերել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներին և «նրանց ֆինանսավորմանը», սակայն մանրամասներ չի հայտնել։