Չավուշօղլուն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Այսօր ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- հայտնել են թուրքական նախարարությունից։
Զրույցի մանրամասների մասին դեռևս լուրեր չկան։