Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երևանից և ՀՀ մարզերից կամավոր ատեստավորմանը մասնակցած առարկայական ուսուցիչների հետ, լսել գործընթացի վերաբերյալ նրանց տեսակետները, առաջարկները և պատասխանել հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:

Ուսուցիչների դիրքորոշումը ներկայացրել է «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող, մանկավարժ Շողակաթ Բաբայանը։ Վերջինս ընդգծել է, որ իրենք կողմ են կամավոր ատեստավորման գաղափարին, սակայն վեր են հանել որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց շուրջ ակնկալում են համագործակցություն կրթության կառավարման լիազոր մարմնի հետ:

«Գիտեմ, որ տարբեր ուսուցիչներ ունեն տարբեր կարծիքներ, մտահոգություններ և դիտարկումներ: Մենք բաց ենք առաջարկների համար և պատրաստ ենք քննարկել ընթացակարգերի բարելավման հնարավորությունները, եթե դրանք համահունչ են պետական քաղաքականությանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա ուսուցիչներին հորդորել է առարկայական թեստերի և մասնագիտական հարցերի շուրջ առաջարկություններն ու դժգոհությունները փոխանցել գրավոր ընթացակարգով:

Անդրադառնալով կամավոր ատեստավորման առարկայական թեստերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ուսուցիչների համար առաջադրանքներ կազմելու փորձը նոր է ձևավորվում, և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի գործընթացի նկատմամբ բոլոր ուսուցիչների մոտ լիարժեք վստահություն լինի. «Ժամանակ կպահանջվի մինչև հասնենք այն կետին, որ կամավոր ատեստավորման գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար հասկանալի և ընդունելի լինեն որակական չափանիշները: Պատրաստ ենք ձեզ հետ միասին քննարկել և կարգավորել առկա խնդիրները: Այս գործընթացով պետք է միասին անցնենք՝ վստահելով և աջակցելով միմյանց»:

Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել գործընթացում առկա որոշ բացերի առնչությամբ: Որպես հիմնական մտահոգություն՝ ուսուցիչները նշել են քննական թեստերի ծավալ-ժամանակ հարաբերակցությունը՝ ընդգծելով, որ որոշ առարկաների դեպքում հիմնական խնդիրը հատկացված ժամանակն է եղել. ուսուցիչները չեն հասցրել ամբողջությամբ կատարել առաջադրանքները: Խնդիրներ են նշվել նաև քննական թեստերում ընդգրկված ծրագրային նյութերի վերաբերյալ:

Պարզաբանելով խնդիրը՝ Ժ. Անդրեասյանը նշել է, որ թեստերը ներառում են առարկայական ողջ ծրագիրը և դրանք չեն կարող առանձին լինել՝ համապատասխանաբար հիմնական և ավագ դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար. «Մեր երկրում ուսուցիչ աշխատելու իրավունքն ու հնարավորությունը սահմանափակված չեն: Եթե որևէ մեկը հանդիսանում է օրինակ աշխարհագրության ուսուցիչ, պետությունը որևէ կերպ չի սահմանափակում, որ տվյալ ուսուցիչը կարող է դասավանդել միայն հիմնական կամ ավագ դպրոցում: Ուսուցչի որակավորումը նախատեսված է բոլոր դասարաններում դասավանդելու համար: Հետևաբար, եթե պետությունը չի սահմանափակում ուսուցչի իրավունքը, շատ տրամաբանական է, որ պետությունը պետք է ուսուցչի առարկայական գիտելիքների իմացության ամբողջ ծավալի համար պահանջներ սահմանի:

Համաձայն եմ, որ հիմնական դպրոցի ուսուցիչը կարիք ունի թարմացնելու, վերհիշելու այն գիտելիքը, որն ավագ դասարանների առարկայական ծրագիրն է պարունակում, բայց հենց այս պատճառով էլ գործընթացը կամավոր է: Ջանքեր են պահանջվում, բայց այն արդարացված է, քանի որ հաջողության դեպքում ուսուցիչն արժանանում է դպրոցի և պետության գնահատականին՝ հավելավճարի և աշխատավարձի բարձրացման տեսքով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է նաև, որ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը՝ այս տարի արդեն իսկ վերանայվել է առաջադրանքների համար տրամադրվող ժամանակը: Հաջորդ տարվանից ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստերը կգեներացվեն համակարգչային եղանակով:

Նա ընդգծել է, որ կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների շուրջ կեսն ստանում է աշխատավարձի դրույքաչափի բարձրացում և հավելավճար, ինչը փաստում է, որ համակարգը գործուն է:

«Կամավոր ատեստավորման արդյունավետության գնահատման համար համեմատության մեկ գործիք ունենք՝ որակավորման տարակարգի մեխանիզմը, որը մեր երկրում գործել է շուրջ 10 տարի: Այդ ընթացքում տարակարգից օգտվել և այդ հնարավորությամբ աշխատավարձի 10 %-ի բարձրացում է ունեցել ուսուցիչների 6,2 %-ը՝ շուրջ 3000 ուսուցիչ. սա՝ 10 տարվա ընթացքում:

Կամավոր ատեստավորումը նախորդ տարի հասանելի էր սահմանափակ թվով՝ 7-12-րդ դասարանների կոնկրետ առարկաների ուսուցիչներին: Այս տարի 5-12-րդ դասարանների ուսուցիչների համար է հասանելի եղել՝ ավելի ցածր դասարանների մանկավարժներին այն դեռևս հասու չէ: Երկու տարվա արդյունքում ավելի քան 1500 ուսուցիչներ օգտվել են համակարգից և ստանում են հավելավճար: Հետևաբար, ասել, թե համակարգն անհասանելի է, կամ ստեղծված են այնպիսի պայմաններ, որ ուսուցիչները դրանք չեն հաղթահարում, սխալ է: Եթե մասնակիցների շուրջ կեսը հաղթահարում է, ապա մենք ունենք բավական գործուն համակարգ:

Այո, առանձին առարկաների և մասնագիտությունների առումով շատ աշխատանք ունենք անելու. երբևէ դա չենք ժխտել: Սա շարունակական գործընթաց է: Ամեն տարի առարկայական թեստերը պետք է բարելավվեն: Պետք է կուտակենք փորձառություն, որպեսզի ունենանք նաև հարցաշարերի շտեմարան»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով՝ պետական քաղաքականության գերակա նպատակը ուսուցչի մասնագիտական կատարելագործումն ու վարձատրության բարձրացումն է, որը վերջնարդյունքում բերելու է կրթության որակի բարելավման:

Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ուսուցիչներին հուզող հարցերը և ներկայացրած առաջարկները կուսումնասիրվեն և հնարավորինս հաշվի կառնվեն կամավոր ատեստավորման հետագա գործընթացում: