Պեմզաշենցի կնոջ բացառիկ վկայությունը՝ սպանության մասին (տեսանյութ)
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանելու վարույթով վկան mediahub.am-ի հետ զրույցում պատմել է, որ դեպքի պահին լսել է մոր ձայնը։
«Ոճիր, որը կարող էր կանխվել, բայց ակամա կատարվեց տականքի շնորհիվ, տականքի ձեռքերը չկանխվեց։ Վկան ես եմ։ Գիշերվա կեսին լացի ձայնը լսեցի, բայց չկարողացա կանխել, որովհետեւ հայի պես մտածեցի՝ երևի մայրն իր երեխային սաստում է։ Մոր կարճ՝ «վայ»-ը լսեցի ու երեխայի լացի ձայնը, ինչ իմանայի, որ ոճիր էր կատարվում»,- պատմեց վկան։
Նա ասաց, որ մոր ձայնը լսել է ժամը 00։30-ից 00։40-ի սահմաններում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր և 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։