Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Մարտուն Գրիգորյանի մեդալի երկու երեսը

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին ծննդյան 35-ամյակի առթիվ պարգեւատրել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ հասարակական-քաղաքակական կյանքում ներդրած մեծ ավանդի եւ ծավալած գործունեության համար: Բացի այդ, մեծ թվով հանրապետականներ և ԲՀԿ-ականներ մասնակցել են Մարտուն Գրիգորյանի ծննդյան առիթով կազմակերպված «քեֆին»: Մինչ Գալուստ Սահակյանը Մարտուն Գրիգորյանին կպարգևատրեր, թե գյումրեցիների և թե քաղաքական շրջանակներում տևական ժամանակ է, որ խոսվում է, թե Գյումրու հաջորդ քաղաքապետը Մարտուն Գրիգորյանն է լինելու: Մարտուն Գրիգորյանը գյումրեցի այն պատգամավորն է, որ ԲՀԿ –ի համար դժվար օրերին լքեց ԲՀԿ-ի նավը: Այն ժամանակ կոալիցիայի հեռանկարը չէր երևում, քաղաքական դաշտում կոլապս էր:

Խոսակցությունները, թե Մարտունը Գյումրու քաղքապետ է լինելու կարծես ակտիվանում են Գալուստ Սահակյանի կողմից հուշամեդալ ստանալուց հետո: Այդ մեդալով Գալուստ Սահակյանը ոչ միայն շնորհավորեց Մարտուն Գրիգորյանին, այլ քաղաքական  «մեսիջ» ուղարկեց Գյումրու ապագա քաղաքապետի մասով:

ՀՀԿ-ն հասկացել է, որ Սամել Բալասանյանի վրա հույս դնել պետք չէ, Բալասանյանը ճամաբարափոխության առումով ավելի փորձառու է, բացի այդ չի կարողացել արդարացնել հանրապետականների հույսերը` տարբեր առիթներով գյումրեցիների ցասումը լռեցնելու համար: Newspress.am –ի հետ զրույցում հանրապետական գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ տեղյակ չէ Մարտուն Գրիգորյանի պարգևատրումից, տեղյակ էլ չէ`Գրիգորյանը Հանրապետականի համար Գյումրու քաղաքապետի պաշտոնում նախընտրելի թեկնածու է, թե՞ ոչ:

Սուքիաս Ավետիսյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե գումրեցիների համար շրջանառվող թեկնածուներից, ով է ավելի նախընտրելի` նախկին քաղաքապետեր Վարդան Ղուկասյանը՞, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը՞, թե՞ Մարտուն Գրիգորյանը:

«Ես չգիտեմ, տեղյակ չեմ, չեմ կարող ասել», -ասաց նա:

Սուքիաս Ավետիսյանը նաև չպատասխանեց այն հարցին, թե Գյումրու համար ինչպիսի քաղաքապետ է պետք, ինչ փոփոխություններ պետք է կատարվեն: Ի դեպ գրեթե բոլոր հանրապետականները Գյումրու ընտրությունների վերաբերյալ խոսելիս դրսևորում էին զգուշավորություն, լրագրողներին հասկացնելով, թե այդ մասին կխոսեն միայն այն ժամանակ, երբ Հանրապետականը ուղիղ կհայտարարի` ո՞վ է իր թեկնածուն, ո՞ւմ է սատարում: Մեզ հետ զրույցում ևս մի շարք Հանրապետականներ Գյումրու ընրություններ վերաբերյալ հարցը լսելիս միանգամից անջատեցին խոսափողը: Միայն Շուշան Պետրոսյանն ասաց, որ Գյումրուն ուժեղ քաղաքապետ է պետք, կուտակված շատ խնդիրներ կան, դրանք պետք է հրատապ լուծել: Շուշան Պետրոսյանը նաև ասաց, որ տեղյակ չէ`  հանրապետականների համար ով է նախընտրելի թեկանծուն:

«Թեմային ծանոթ չեմ»,-եզրափակեց նա: