Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրկին հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքում քրդական ընդդիմության կենտրոնացման վայրերը։
Իրականացվել են նաև անօդաչու սարքերի հարձակումներ։
Քրդական աղբյուրները հայտնում են, որ առնվազն մեկ մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել են։ Սուլեյմանիայի քրդական շրջանային վարչակազմի առողջապահության նախարար Սաման Բարզանջին չի բացառել, որ զոհերի թիվը կավելանա։