ԱՄՆ գլխավոր շտաբի ղեկավարի հայտարարությունները սրել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերությունները
ԱՄՆ շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլիի հայտարարությունը, թե Կիևը պետք է օգտագործի պահը Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար ձմռանը, երբ«առաջին գիծը կարող է կայունանալ, բարկացրել է Ուկրաինայի իշխանություններին, գրում է Politico-ն։
Նրանց խոսքով՝ Միլին, ի տարբերություն դիվանագետների, շատ ավելի պատրաստակամ է ասել այն, ինչ մտածում է։
Գեներալը բազմիցս առաջարկել է պատերազմի ներկա փուլում դիմել բանակցությունների։ «Ռազմական հաղթանակը բառի բուն իմաստով հնարավոր չէ ձեռք բերել ռազմական ճանապարհով, ուստի պետք է այլ միջոցներ փնտրել»,- անցյալ շաբաթ ասել է Միլին Նյու Յորքի տնտեսագիտական ակումբին: