«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նոր պատգամավորներ ունեն
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները։
Ըստ այդմ՝ մանդատները տրվում են «Պատիվ ունեմ» դաշինքի հերթական հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին և «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արգիշտի Գևորգյանին և Գառնիկ Դանիելյանին։
ԱԺ կազմը համալրած պատգամավորները երդմամբ ստանձնեցին մանդատները։