Չինաստանը դեմ է Ռուսաստանին G20-ից դուրս թողնելուն
Չինաստանը դեմ է Ռուսաստանին G20-ից դուրս թողնելուն։Այս մասին G20-ի գագաթնաժողովում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Մենք շատ ուրախ ենք, որ դուք անձամբ մասնակցում եք G20-ի գագաթնաժողովին՝ ներկայացնելով Ռուսաստանը գագաթնաժողովում, սա շատ փառավոր առաքելություն է։ Մենք աջակցում ենք Ռուսաստանի արժանի դերին G20-ում և այլ միջազգային հարթակներում, և կարծում ենք, որ ոչ ոք իրավունք չունի Ռուսաստանից խլել բազմակողմ ձևաչափերին մասնակցելու ռացիոնալ իրավունքը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը՝ դիմելով ռուս գործընկերոջը։