Սի Ցզինպինը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում և սկսել խաղաղ բանակցություններ։ Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ կայացած հանդիպմանը, հայտնում է Xinhua-ն։
Սի Ցզինպինը վստահեցրել է, որ Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հստակ և հետևողական է։ Պեկինը պատրաստ է կառուցողական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում. Իր հերթին միջազգային հանրությունը պետք է պայմաններ ստեղծի Ուկրաինայում զինադադարի համար, ընդգծել է ՉԺՀ ղեկավարը։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Սի Ցզինպինին խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերադարձնել Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ։