Կրեմլը պատասխանել է Զելենսկիի հայտարարություններին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարություններն Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովում։
Նրա խոսքով՝ հայտարարությունը, թե «Մինսկ-3» չի լինելու, հաստատում է Կիևի՝ բանակցելու ցանկություն չունենալու դիրքորոշումը։
«Բացարձակապես հաստատում է»,- ասել է Դմիտրի Պեսկովը ռուսական լրատվամիջոցներին:
G20-ի գագաթնաժողովում ելույթի ժամանակ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի խոսքերին վստահել չի կարելի, և չի լինի Մինսկ-3, որը Ռուսաստանը խախտի եզրակացությունից անմիջապես հետո։ Զելենսկին նաև առաջարկել է 10 քայլ՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար։