Ռուսաստանի նպատակները կիրականացվեն հատուկ ռազմական գործողության շարունակման միջոցով. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի «հատուկ օպերացիան» Ուկրաինայում, քանի որ Կիևը չի ցանկանում և չի կարող բանակցել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք նշում ենք, որ ուկրաինական կողմի թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել է նախագահ Զելենսկին, վկայում է այն մասին, որ Ուկրաինան, և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե, չի կարող և չի ցանկանում բանակցել։
Ռուսաստանի Դաշնության նպատակները կիրականացվեն հատուկ ռազմական գործողության շարունակման միջոցով», - ասել է Կրեմլի խոսնակը, որին մեջբերում են ռուսական լրատվամիջոցները: