ԱՄՆ-ն այլևս շահագրգռված չէ Իրանի հետ միջուկային գործարքով
ԱՄՆ-ն այժմ ավելի շատ հետաքրքրված է Իրանում բողոքի ցույցերով և Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի վաճառքով, քան Թեհրանի հետ միջուկային գործարքով:
Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին, գրում է Reuters-ը։
Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Մալլին ընդգծել է, որ Վաշինգտոնը առայժմ կշարունակի պատժամիջոցների և ճնշումների իր քաղաքականությունը։