Այս՝ կին համարվող սատանային մի բան հիշեցնեմ. Արիանա Հովսեփյան
Հասարակական գործիչ, NEWSPRESS.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրառմանը, որում նա խոսել է պատերազմի ժամանակ գերի չհանձնված և զոհված զինծառայող Տարոն Անդրեասյանի ընտանիքին իր այցի մասին:
Հովսեփյանը, մասնավորապես, գրել է.
«Էրատո Հակոբյանը լավ աշակերտ է՝ հաջողությամբ կրկնօրինակում է ստախոս, մի բան ասող, երկու օր հետո ինքն իրեն հերքող ամուսնուն:
Երեկվա իր ցինիկ այցից հետո, հերոս Տարոն Անդրեասյանի ընտանիքին, տիկին Էրատոն, մի միտք է առանձնացրել այդ՝ իրապես հերոսի կողմից արտահայտած: Բա թե՝ Տարոնն ասել է՝ «Մամ, էդքան տխուր ա, հա՞, վիճակը, էդ կռվող չկա՞, որ արդեն ննջարաններ են հասնում… Ես գալիս եմ»։
Ես հասկանում եմ, որ ամբողջությամբ բեմադրված այցեր անող, զոհված ծնողների հաշվին դիվիդենտներ հավաքող սույն տիկնոջ ամբողջ թատրոնը, ներառյալ՝ Տարոնի մասին գրառումը (հոգեշեղված նոտաներով), այս մեկ նախադասության համար էր գրվել, թե՝ կռվող չկար:
Հիմա այս՝ կին համարվող սատանային մի բան հիշեցնեմ. պատերազմի ավարտին նրանց ընտանիքում իր (և ոչ միայն իր) սրնգի տակ պարող մի թրաշավոր տղամարդուկ կապիտուլյացիա էր ստորագրել՝ ստորացնելով, նսեմացնելով հազարավոր տղաների կյանքով ու պատերազմով պահված հայրենիքը ու հայտարարում էր, թե 25 հազար, հետո նաև 30, 35 հազար զինծառայողի կյանք է փրկել:
Հիմա մարդ ու կնիկ (թե ով ով է, դուք որոշեք), նստեք ու որոշեք՝ 25-30-35 հազար զինվոր կռվե՞լ է, թե տխուր վիճակ էր ու կռվող չկար»: