Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Այս մտրակը, որն Արցախից եկել է Ջերմուկ, չի կանգնելու, թուրքերի նպատակակետը Երևանն է. հադրութցի

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևը համաձայն է՝ հադրութեցիները վերադառնան իրենց հայրենիք։ Բայց այնտեղ շեշտվում է՝ միայն հադրութեցիները, ինչո՞ւ շուշեցիներին կամ քարինտակցիներին իրենց քաղաքացի չի համարում։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը։

«Եթե Փաշինյանն ասում է, թե Ալիևը պատրաստ է հադրութեցիներին ընդունել որպես Ադրբեջանի քաղաքացի, ինչո՞ւ կոչ չի անում Բաքվի 400 հայից գոնե մեկը վերադառնա Ադրբեջան»,- նկատում է Հայրիյանը։

Նա նկատում է, որ Արցախից տեղահանված ժողովուրդն Ադրբեջանի քաղաքացիներ չեն և ունեն իրենց պետությունը։ Հայրիյանն ընդգծում է, որ իրենք Ադրբեջանի քաղաքացիներ չեն, այլ Արցախի դե ֆակտո կայացած պետության քաղաքացիներ։

«Ադրբեջանի քաղաքացիներն այն մարդիկ են, ովքեր ընդունում են Իլհամ Ալիևի գերակայությունը։ Ես կարող եմ հայտարարել, որ դա Նիկոլ Փաշինյանն է ու իր ՔՊ խմբակը, որոնք ընդունում են Ալիևի գերիշխանությունը։ Եվ մեր նախորդ ցույցի ժամանակ, երբ հայտարարեցի՝ սրանք հրաժարվելու են նաև Հայաստանի անկախությունից, շատերը մտածեցին, որ ես անպատասխանատու հայտարարություն եմ անում։ Հիմա խնդրեմ՝ վերջին ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն Անկախության հռչակագիրն էր քլնգում։ Այսինքն՝ հեռու չէ այն օրը, երբ նրանք կհայտարարեն, թե չեն կարող պահել անկախությունը»,- ասաց Հայրիյանը։

Նա նկատում է, որ իրենք դեմ չեն վերադառնալ Արցախ, բայց իրենց բնակավայրերն այսօր օկուպացված են ադրբեջանցիների կողմից։

«Մենք կվերադառնանք մեր հայրենիք, բայց ազատ, անկախ ու ազատագրված մեր հայրենիք։ Եվ Հայաստանի քաղաքական իշխանությունը պարտավոր է աջակցել Արցախի ինքնորոշմանը։ Պետք է հասկանալ՝ ազատվել Արցախից նշանակում է ունենալ Ջերմուկի իրավիճակ»,- ասաց Հայրիյանը։

Նա նաև կոչով դիմեց հայ հասարակությանը՝ կոչ անելով համախմբվել․ «Այս մտրակը, որն Արցախից եկել է Ջերմուկ, չի կանգնելու, թուրքերի նպատակակետը Երևանն է։ Մեր ղեկավարներն անընդահատ ասում են՝ Ադրբեջանն ուզում է հարձակվել։ Մեզ ինչո՞ւ եք դա ասում, ունենք բանակ, պետություն, եթե պատրաստվելու փոխարեն հայտարարում են, որ Ադրբեջանն էլի է ագրեսիա անելու, նշանակում է՝ մեզ տեռորի են ենթարկում, վախեցնում, որ իրենց նպատակներին հասնեն։ Եթե գիտես, որ Ադրբեջանը հարձակվելու է, երկրի գերագույն գլխավոր հրամանատար, զորք տար այնտեղ, որտեղ հարձակվելու է, զենք գնիր։ Երկիրը չեն կարողանում պահել, բայց իշխանությունից էլ չեն ուզում հրաժարվել։ Ոչ մի երկրում նման բան չկա, որ մի երկրի ղեկավար հայտարարի, որ չի կարողանում այս հարցը լուծի, բայց ձգտի երկրի իշխանությունը ձեռքին պահել։ Ի՞նչ է նշանակում սա, նշանակում է, որ իրենք իրենց օրակարգով չեն շարժվում, իրենց օրակարգը գրվում է ուրիշ տեղ»,- ասաց Հայրիյանը։