Մեհրիբան Ալիևան Ֆրանսիայի Սենատի նիստից առաջ շտապել է հրաժարվել ՅՈւՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպանի» դերից
Ադրբեջանի առաջին տիկին, համատեղության կարգով առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հրաժարվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպանի» դերից, ինչի մասին տեղեկացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեին ուղղված նամակում: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մեհրիբան Ալիևայի այս որոշումը դիվանագիտական լեզվով բողոք է Ադրբեջանի նկատմամբ ՅՈւՆԵՍԿՕ-ի երկակի մոտեցման դեմ, հատկապես վերջին տարիներին»,-բացատրում է Ալիևի վարչակազմին մոտ գտնվող պարբերականը։