Քպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով
Քաղաքականություն

Կա´մ Հայաստան, կա´մ Նիկոլ․ այլընտրանք չկա․ Արմենուհի Կյուրեղյանի ելույթն ԱԺ-ում

Այս մարդիկ եկան իշխանության՝ Ձեզ, բոլորիդ, նաև միջազգային հանրությանը, խաբելով, թե երկիրը դարձնելու են ժողովրդավարության բաստիոն, դեռ ավելին, հայտարարեցին, թե այլս մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է և առիթը չեն կորցնում թե մեր, թե միջազգային հանրությանը այդ թեզով ներկայանալու: Այս մասին ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նա նշել է. «Հարգելի հայրենակիցնե՛ր,

Այսօր, քան երբևէ, մեր ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ինքնիշխան պետություն, պետականություն կորցնելու վտանգի առաջ և այսօր, քան երբևէ, մենք պարտավոր ենք տեր կանգնելու մեր երկրին, պետությանը, պետականության պահպանմանը, հնարավորություն չտալ այս իշխանություններին՝ մինչև վերջ իրականացնել երկիրը թուրքին հանձնելու իրենց դավաճանական ծրագիրը:
Այս մարդիկ եկան իշխանության՝ Ձեզ, բոլորիդ, նաև միջազգային հանրությանը, խաբելով, թե երկիրը դարձնելու են ժողովրդավարության բաստիոն, դեռ ավելին, հայտարարեցին, թե այլևս մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է և առիթը չեն կորցնում թե մեր, թե միջազգային հանրությանը այդ թեզով ներկայանալու:

Փաստորեն, ժողովրդավարության բաստիոն լինելը ենթադրում է միակուսակցական, սահմանադրական մեծամասնությամբ, սահմանադրական կարգի բազմակի խախտումներով սահմանադրական մարմիների կուսակցականացում։ Ուրիշ ինչ կերպ, եթե ոչ զավթում կարելի է ներկայացնել սահմանադրական դատարանի, բարձրագույն դատական խորհրդի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի ու նախագահների, ՏԻՄ մարմինների ընտրությունները:

Էլ ինչ բաստիոն, եթե ընտրություները չկեղծվեն այնպես, որ արդյունքները գոհացնեն այդ բաստիոնում իրեն բռնապետ հայտարարած անձնավորությանը։ Ընտրակեղծարարության լուրջ քննադատություններով ՔՊ-ն խոստացավ երկրում հաստատել մի իրավիճակ, երբ այլևս ընտրությունները չեն կեղծվելու, երբ այլևս ընտրությունները լինելու են ներկայացուցչական ժողովրդավարության երաշխիք, երբ այլևս ընտրական գործընթացներից զատ երկրում իշխելու է մասնակցային ժողովրդավարությունը:
Բայց այս ամենը ընդամենը ժողովրդին խաբելու, նրանից քվե կորզելու նպատակ էին հետապնդում:

Սրանց իշխանության մի քանի տարիներին հետահայաց նայելով տեսնում ենք ՏԻՄ համակարգում ժողովրդավարության ոտնահարում՝ ընտրված ղեկավարներին, ինչպես Վանաձորում Մամիկոն Ասլանյանին, Բերդում՝ Հարություն Մանուչարյանին կալանավորելու, սահմանադրությամբ նման լիազորություններ չունենալու պարագայում օրենքի փոփոխությամբ բռնապետիկի կողմից ԺՊ նշանակելու, նրա հանձնարարություները մինչև գետին խոնարհվելով իրականացնելու համար նշանակված դեսպանի օգնությամբ ավագանու նիստերը կասեցնելու միջոցով:

Տեսնում ենք ԿԸՀ-ի և ԲԴԽ-ի նախագահների պաշտոններում ընդամենը 1 օր առաջ դեռևս խիստ կուսակցականացված անձանց ընտրություն։ Դեռ ավելին, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը իր իսկ քվեով հազիվ ծայրը ծայրին հասցրեց, որպեսզի ապահովվի անհրաժեշտ 65 ձայնն ու ինքն ընտրվի նախագահ: Բա էլ ինչ բաստիոն, եթե այդպես չլիներ:

Եվ հիմա էլ այդ նույն ժողովրդավարների կուսակցության վարչության ընտրության ընթացքում արդեն իրենց կողմից բացահայտված ընտրակեղծարարություններ և, ընդ որում դրանց կազմակերպման մասին մամուլում հնչում են այնպիսի անուններ, որոնք լսելիս մեղմ ասած, ժպիտ է առաջանում մարդու դեմքին.

- Այդ հնչած անուններն ե՞ն ՔՊ-ում ասիչները, գործ անողները: Եթե այո, ապա ՛՛Ողբամ զքեզ, ՔՊ-ականներ:

Եվ իհարկե, ողբամ զմեզ, հայ ժողովուրդ, եթե մեր երկրում այդ նույն ընտրակեղծարարներն են որոշում կայացնող մեծամասնությունը:

Սիրելի հայ ժողովուրդ,

- Կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ: Այլընտրանք չկա:

Այլևս Հայաստանը Նիկոլից ու նիկոլիզմից փրկելու, Նիկոլին հեռացնելով երկրի կործանումը կանխելու այլընտրանք չունի: Դեռ գալու են մեր երկրի նոր արշալույսները, համոզված եղեք»։