Իրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»
Քաղաքականություն

Երկրի թիվ մեկ պաշտոնյան հրապարակայնորեն խոստովանում է, որ իր նախաձեռնած «խաղաղության» գործընթացը ձախողված է. Լիլիթ Գալստյան

Անկարելի է հոռետեսության մեջ չհայտնվել, երբ թիվ մեկ պաշտոնյան հրապարակայնորեն խոստովանում է, որ իր նախաձեռնած «խաղաղության» գործընթացը ձախողված է: Այս մասին ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշել է. «Սիրելի հայրենակիցներ,

Օրերս հրապարակվեց մեր աղետալի իրականությունն արձանագրող հանրային կարծքի մի ուսումնասիրության։ Նախ՝ հանրության թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, երկրորդ՝ հասարակությունը համատարած հուսահատության և հոռետեսության մեջ է, հեռանկարի ամբողջական բացակայությամբ։

Անկարելի է հոռետեսության մեջ չհայտնվել, երբ թիվ մեկ պաշտոնյան հրապարակայնորեն խոստովանում է, որ իր նախաձեռնած «խաղաղության» գործընթացը ձախողված է և պետականության համար ինքնասպանական։
Երբ բանակցողն, առանց քաղաքական պատասխանատվության գիտակցումի, հայտարարում է՝ «այս ամենից ցեղասպանության տպավորություն է ստացվում, կամ հենց այդպես էլ կա»։

Այո, հայ ժողովուրդը համատարած հուսահատության մեջ է, և ոչ միայն պատերազմում կրած պարտության և անդառնալի կորուստների, կամ աշխարհաքաղաքական պատճառովներով։ Այլև փակուղային այն իրականության պատճառով, որի մեջ գոյատևում ենք․ քաղաքական պատանդներ, պետական և ազգային ինստիտուտների արժեզրկում, սահմանադրական նորմերի ոտնահարում, օկուպացված սահմաններ, ինքնության կորուստ, համատարած սուտ, անթաքույց կոռուպցիա, սոցիալական անլուծելի խնդիրներ: Նաև այն ուղղորդված քաղաքականության արդյունքում, որը մեթոդաբար ներշնչվում է հասարակությանը, թե ինքը «ցեղասպանվելու» մատերիալ է։

Չի կարող մղձավանջի մեջ չհայտնվել մի ժողովուրդ, որի թիվ մեկ դեմքը, թշնամուն համահունչ, Որոտանին Էյվազլի, իսկ Առաջաձորին՝ Չայզամի է կոչում։ Նշաձող իջեցնող, միջազգային վարկանիշ ու բանակցային կարողություն չունեցող մի իշխանություն, որը փորձում է հասարակությանը պարտադրել սեփական պարտվողականությունն ու ամլությունը, հայտարարելով, թե «Միայնակ ամբողջ աշխարհի դեմ պիտի կռիվ չտանք, որովհետեւ չենք կարող տալ»։

Մեր հաղթանակները մերժածներ, դուք բարոյական և քաղաքական իրավունք չունեք նվաստացնել մեր հավաքական արժանապատվությունն ու հեռանկարը:

Դժվար թե չգիտակցեք, որ ցանկացած երկրի ռազմավարական ռեսուրսների թվում նաև տվյալ ժողովրդի բարոյահոգեբանական նկարագիրն է, ազգային տեսլականների և հաղթանակների շուրջ համախմբումը: Ի դեպ, ոչ պատահականությամբ, բյուջե 2023-ում Անկախության օրվա տոնակատարություն նախատեսված չէ։ Բայց դուք սեփական իշխանությունն ավելի եք գանահատում, քան ներազգային համերաշխությունը։ Իշխանության եկաք «քաղաքացիական վրեժի և քաղաքական վենդետայի, բունտար համայնքապետերին ու ընդդիմադիրներին լռեցնելու, իրավապահ մարմինների դուբինկեքի և կրունկների տակ թողնելու խոստումներով»։

Քաղաքական մեծամասնություն, համոզված եմ, հիշում եք այս խոսքերը, գիտակցում, թե ուր եք հասցրել երկիրը և որտեղ եք հայտնվելու դուք։

Բայց խոսքս ուղղում եմ մեր հայրենակիցներին։ Մենք պատմականորեն ավելի աղետալի և անհույս ժամակներ էլ ենք ապրել, բայց հաղթահարել ենք:

Մերն արժանապատիվ խաղաղությունն է:

Կհաղթահարենք նաև հիմա՝ համազգային ներուժով, ազգային նպատակներին նվիրումով, չհանդուրժելով, որ մեջ արթնանա պարտությանը հաշտ, անհայրենիք տեսակը»։