Ինտերնետ հասանելիության խնդիր կա․ Team Telecom-ը հայտարարություն է տարածել
Team Telecom Armenia ընկերությունը հայտնում է, որ առկա է ինտերնետ հասանելիության խնդիր:
«Սիրելի բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ Վրաստանի տարածքում տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։
Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Նշենք, որ ձայնային ծառայությունները հասանելի են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։