Ռուբինյանը եվրոպացի գործընկերներին մանրամասներ է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Կողմերը կարևորել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը, այդ թվում` Արևելյան գործընկերության շրջանակում: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր:
Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր: